«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այսօր դեպի Դատախազություն երթով շարժվելուց առաջ հավաքվել էին «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց:
Նախաձեռնության անդամների խոսքով, իրենք պահանջում են նամակ հանձնել դատախազությանը, որով պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին ապօրինի գործունեություն իրականացրած ոստիկանական համազգեստով և քաղաքացիական հագուստով իրավապահներին:
Ակցիայի մասնակիցներից մեկը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ կոնկրետ սպասելիքներ չունեն Գլխավոր դատախազից, բայց պատրաստ են մինչև վերջ գնալ և նույնիսկ դիմել Եվրոպական դատարան:
Հավելենք, որ երթը մեկնարկել է: Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ իրավապահները թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին քայլել երթևեկելի մասով, ինչը լարվածություն է առաջացնում քաղաքացիների շրջանում:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում