ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուզում եմ` Ձեզ համար ամենօրյա ուղենիշային եւ առաջնորդող լինի նախագահի կարեւոր եզրահանգումը. «Արդար պետություն»` նշանակում է քաղաքացիների հետ կարեւոր հարցերը քննարկելու եւ արդարացի որոշումներ ընդունելու կարողություն»:

Սերգո Կարապետյան 168.am

Պարո՛ն նախարար, Սերժ Սարգսյանի «Առաջ Հայաստան»-ն ու «Հավատանք, որ փոխենք»-ն էլ շատերի համար դարձան ուղենիշային, բայց ի՞նչ եղավ արդյունքում. առաջ, իհարկե, գնացին միայն Ձեզ նման գործարարներն ու նախարարները, հավատացիք ու փոխեցիք Ձեզ նմանների բարեկեցությունը՝ էլ ավելի լավացնելով այն: Բայց Հայաստանը միայն մեծահարուստներով եւ չինովնիկներով չի սահմանափակվում, իսկ մնացածների համար եթե փոխվում էլ է, ապա միայն դեպի վատը, դա էլ՝ «արդարացի» որոշումներ ընդունելու արդյունքում: Այնպես որ, մի՛ մտահոգվեք, մենք մեզ համար այլ ուղենիշային եւ առաջնորդող բաներ կգտնենք:




Լրահոս