ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՃՈ-ի կազմած ակտի հիման վրա 3000 դրամ տուգանքը նոյեմբերի 26-ի փոխարեն գնացի մուծելու 28-ին, սակայն հայտնեցին, որ պետք է եռակի ավելի վճարեմ: Ինչո՞ւ, մի՞թե խաբեություն չէ:

Մինաս Մկրտչյան (29 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Այստեղ որեւէ խաբեություն չկա, այլ կիրառված է իրավական նորմը: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա որպես 2 օր ներկայացված ուշացումը 30 օր է, քանի որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար նշանակված տուգանքի չափը, համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասի, եռապատկվում է որոշումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում չվճարելու դեպքում, ինչի մասին նշված է նաեւ տուգանք նշանակելու վերաբերյալ որոշման մեջ, իսկ որոշ քաղաքացիներ այն թողնում են վերջին օրվան ու փորձում որեւէ պատճառ որպես հարգելի ներկայացնելով` խուսափել սեփական գործողությունների անբարենպաստ հետեւանքներից:
Խորհուրդ ենք տալիս նման ուշացումներից խուսափելու եւ սեփական մեղքը որպես ուրիշի կողմից խաբեություն որակելուց առաջ նախ չխախտել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ կատարել օրենքով սահմանված պարտականությունները:

ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, թե  «որեւէ պատճառ որպես հարգելի ներկայացնելով»՝ ձեւակերպման տակ ինչ է հասկանում ՃՈ իրավաբանական բաժնի պետը. որեւէ պատճառը մի՞թե չի կարող հարգելի լինել… Իսկ եթե եղել են իսկապես հարգելի պատճառներ, արդյո՞ք այդ դեպքերի համար նախատեսված չեն բացառություններ:




Լրահոս