«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի ազատումը կապված է ուղիղ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ շրջանառվող լուրերի՝ Մանուկյանից հենց նա է դժգոհ եղել, քանի որ վերջինս թիմային աշխատանքում լուրջ սխալ է գործել, ինչի համար էլ պատժվել է: Դա է պատճառը, որ Հովհաննես Մանուկյանը նախընտրում է չխոսել իր պաշտոնանկության պատճառների մասին:
Մյուս կողմից՝ Մանուկյանի մտերիմներն անհամբեր սպասում են նրա վերադարձին՝ հասկանալու համար, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է նա պաշտոնանկ արվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հովհաննես Մանուկյանի արձակուրդն ավարտվում է հուլիսի 24-ին:
Ենթադրվում է, որ այդ օրերին նա կվերադառնա Հայաստան և միգուցե կպարզաբանի, թե ինչու հրաժեշտ տվեց նախարարի աթոռին և ինչ է պատրաստվում անել: Հավելենք, որ նրա երազանքն է կրկին դեսպան աշխատելը (Հովհ. Մանուկյանը նախկինում Վրաստանում ՀՀ դեսպանն էր):