Երևանում բացվել է համաշխարհային ճանաչում ունեցող Հիլթն հյուրանոցը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել համաշխարհային ճանաչում ունեցող «Հիլթն Վորլդվայդ» ցանցի մաս դարձող «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցի բացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը շրջել է միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին: Հյուրանոցի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին, ընկերության բաժնետեր Ջովաննի Գասպարինին:

«Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցը կառուցվել է պետական-մասնավոր համագործակցության պայմանագրի շրջանակներում՝ նախկին հեծանվահրապարակի տարածքում, «Ռենկո» ընկերության կողմից։ 16 ամիս տևած շինարարության ընթացքում «Ռենկո» ընկերությունը ներգրավել է ավելի քան 500 աշխատակից։ Պատասխանատուների ներկայացմամբ, հյուրանոցի անձնակազմը բաղկացած կլինի մոտ 200 աշխատակցից։

Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել է նաև Երևան քաղաքի նախկին հեծանվահրապարակի տարածքի զարգացման նախագիծը, ըստ որի «Ռենկո» ընկերությունը նախատեսում է իրականացնել բնապահպանական նախագիծ՝ նախկին հեծանվահրապարակի տարածքի մնացած հատվածի համար՝ ստեղծելով կանաչ տարածքներ և շատրվաններ, ինչի շնորհիվ հանրային և առևտրային հատվածը կդառնա առավել հրապուրիչ։ Ընկերությունը նախագծի շինարարական աշխատանքները նախատեսում է իրականացնել 5 տարվա ընթացքում՝ կատարելով 130-150 մլն եվրոյի ներդրում։

12441_b

12442_b

12443_b

12444_b

12445_b

12446_b

12447_b

12448_b

12449_b

12450_b

MHM97896 copy

 




Լրահոս