Արտեմ Ասատրյանը խորհրդակցություն է անցկացրել ԲՍՓ ստորաբաժանումների ղեկավարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպել է Բժշկասոցիալականփորձաքննության գործակալության ստորաբաժանումների ղեկավարների, տարածքային և մասնագիտացվածհանձնաժողովների նախագահների հետ:

Հանդիպման ընթացքում  Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը նախարարիններկայացրել է  Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից առաջին կիսամյակում իրականացվածաշխատանքները, միասնական ընդունարանների գործարկման ընթացքը, հանձնաժողովների աշխատանքների բարելավման,սպասարկման տարածքների օպտիմալացման, Երևան քաղաքի հանձնաժողովների ռոտացիոն փոփոխության առաջարկները:

Նախարարին է զեկուցվել նաև ոլորտում առկա խնդիրները, դրական և բացասական միտումները, մատուցվող ծառայություններիբարելավմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները:  Խնդիրների շարքում կարևորվել են  «Զինվորական ծառայությանժամանակ ստացած հիվանդություն, խեղում կամ վնասվածք» պատճառական կապով հաշմանդամության աճը,կենսաթոշակային տարիքի անձանց և մանկական հաշմանդամության ցուցանիշների աճի միտումը:

Ներկայացվել է նաև բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով ուղղված դիմումները միասնական ընդունարաններովստանալու գործընթացը, որոշ տեխնիկական խնդիրներ:  

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամփոփելով խորհրդակցությունը՝ կարևորել էոլորտում մատուցվող ծառայությունների շարունակական բարելավումը, որակի բարձրացումը և ԲՍՓ ստորաբաժանումներիղեկավարներին մեկ անգամ ևս հորդորել քաղաքացիների նկատմամբ բարեկիրթ և հարգալից վերաբերմունքը դարձնել ամենօրյաաշխատանքի բաղկացուցիչ մաս:  

Քննարկումների հիման վրա նախարարը հանձնարարել է ուսումնասիրել առաջին անգամ փորձաքննվածներից հաշմանդամչճանաչվածների թվաքանակի նվազման, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակ ստացած հիվանդությանպատճառական կապով հաշմանդամների թվաքանակի աճի միտումների վերաբերյալ հարցերը և ներկայացնելառաջարկություններ:

Խորհրդակցությանը մասնակցել են  նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, Բժշկասոցիալական փորձաքննությանգործակալության վերափորձաքննության բաժնի համակարգող Անուշ Սիմոնյանը, Սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:




Լրահոս