Արփինե Հովհաննիսյանն արդարադատության նախարա՞ր. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.«Հանրապետական շրջանակներում խոսվում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարարի պաշտոնում տեսնում է Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, ով նախկինում աշխատել է սույն նախարարությունում:

Այս նշանակման ուղղությամբ աշխատում է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ի դեպ, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո էլ, երբ նոր էր ձևավորվում կառավարությունը, Հովիկ Աբրահամյանը այդ պոստում հենց Արփինե Հովհաննիսյանին էր տեսնում, սակայն Բաղրամյան 26-ում այլ որոշում կայացվեց: Արփինե Հովհաննիսյանը վատառողջ էր և կարողացավ մեկնաբանություն տալ, ընդամենը ասաց, որ իրեն նման առաջարկ չի եղել: Այս պահին, փաստորեն, արդարադատության նախարարի 2 թեկնածուի անուն է շրջանառվում՝ Արփինե Հովհաննիսյան և Կորյուն Նահապետյան»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս