Հունվարի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել 1954 թ. ծնված Աշոտ Գ.-ն եւ հայտնել, որ 2012 թ. դեկտեմբերի 20-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքի ավտոշուկայից գնել է “Մերսեդես C” մակնիշի ավտոմեքենա, որը գնելուց հետո նույն ավտոշուկայում ցանկացել է վաճառել: Ավտոշուկայում նա ծանոթացել է 1961 թ. ծնված Ռադիկ Ե.-ի հետ, ով ցանկացել է գնել իր ավտոմեքենան 3.400 դոլարով: Վերջինիս հետ ընդհանուր համաձայնության գալով, որ ավտոմեքենայի գումարը կվճարի ս/թ հունվարի 8-ին Նորագավիթ թաղամասում գտնվող մաքսակետում, ավտոմեքենան մաքսազերծելու ժամանակ, եւ համաձայնվելով Ռադիկ Ե.-ի հետ` Ռուսթավի քաղաքի նոտարական գրասենյակում նրան տվել է լիազորագիր, հանձնել ավտոմեքենան ու վերադարձել Հայաստան:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ս/թ հունվարի 8-ին Աշոտ Գ.-ն պարզել է, որ Ռադիկ Ե.-ն Հայաստանում իր ավտոմեքենան առանց իր իմացության Էրեբունու ավտոշուկայում 3.500 դոլարով վաճառել է 1982 թ. ծնված Վիգեն Ս.-ին եւ դիմել փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումններ Ռադիկ Ե.-ին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: