ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկոյան ժամին տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինության նախարար, ՕԵԿ-ական Սամվել Թադեւոսյանը սրտի վիրահատության է ենթարկվել: Մեր տեղեկություններով՝ Թադեւոսյանի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, ու նրան անհապաղ տեղափոխել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: Փորձեցինք տեղեկությունը ճշտել քաղաքաշինության նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանից, սակայն նա ասաց, թե աշխատանքային ժամն ավարտվել է, եւ չի կարող որեւէ բան ասել:




Լրահոս