ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միշտ խնդրել եմ աշխատողներին անկեղծ լինել` վստահեցնելով, որ ամենածանր հանցագործություն կատարելու դեպքում էլ պատրաստ եմ օգնել, միայն թե ինձ չխաբեն»:Հրանուշ Հակոբյան. «Առավոտ»Իսկական ՀՀԿ ներկայացուցչի մտածողություն է. ինչ որակի մարդ ուզում է լինեք, քանի մարդ ուզում է սպանած լինեք, քանի ընտանիքի ասես կարող եք հացից զրկել, միայն թե «շեֆի» հետ ազնի՛վ եղեք: Ու հենց սրա արդյունքն է այսօրվա Հայաստանի քրեածին իրավիճակը: Ալրաղացի Լյովիկը մարդ սպանեց, գնաց Սերժ Սարգսյանին անկեղծ պատմեց, որ ինքն է արել, դրա համար ներվեց, նրա փոխարեն թիկնապահները «նստեցին»: Իսկ ահա Գագիկ Բեգլարյանը, որ մի չափալախ տվեց Կնդոյին ու դա գաղտնի պահեց, անվերադարձ «կորավ»: Ի՞նչ վատ կլիներ, որ ինքն էլ Հրանուշ Հակոբյանի տրամաբանությամբ գործեր. հա՛մ քաղաքապետ կմնար, հա՛մ էլ նախագահականում մուտք ու ելք կունենար: 




Լրահոս