ՄԵԿ Է՝ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններին ոչ մի գնով չի հաջողվում գազի սակագնի հարցում ընդհանուր հայտարարի գալ Մոսկվայի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ չնայած հայկական կողմի խնդրանքներին՝ ռուսական կողմն անդրդվելի է գազի սակագինը բարձրացնելու հարցում: ՀՀ էներգետիկայի նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը, մեր հարցին ի պատասխան, փոխանցեց, որ գազի սակագնի վերաբերյալ բանակցությունները դեռեւս ընթանում են, ու չկա ձեռքբերված վերջնական պայմանավորվածություն: Նախարարի խոսնակը դժվարացավ հստակ ասել, թե երբ կլինի վերջնական պայմանավորվածություն:




Լրահոս