Վանաձոր քաղաքում բացվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հերթական հինգերորդ տարածքային կառույցի գրասենյակը:
Հենց Վանաձորում է «Ալյանս» կուսակցությունը պատրաստվում կազմակերպել աշնանային առաջին հանրահավաքը, որին հրավիրվելու են բոլոր իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը: Նպատակը սկիզբ դնել ընդդիմադիր ուժերի նոր կոնսոլիդացիոն գործընթացին: Ինչպես հիմնադիր համագումարի պահին, այնպես էլ հիմա «Ալյանսը» հանդես է գալիս, որպես ընդդիմադիր դաշտի բացարձակ միավորման գաղափարի կողմնակից: Ընդդիմության հաղթանակը միայն համախմբման մեջ է:
Լրատվական ծառայություն