ԲՀԿ-ն որևէ տեղ չի անհետացել և ուշադիր հետևում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին. Վահան Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը հայտարարություն է տարածել, որով վստահեցնում է՝ իրենք հետևում են սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

«Այս ամառային շոգ օրերը շատերին երեվակայության մեծ տռիչքների են ստիպում գնալ և ի հիասթափություն շատ շատերի ասեմ, որ ԲՀԿ-ն որևէ տեղ չի անհետացել և ուշադիր հետևում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին և իրավիճակի զարգացմանը։

Սահմանադրագետների հետ քննարկումներից հետո ինչպես և նշել էինք ԲՀԿ-ն կհայտնի իր կարծիքը», – նշել է նա։




Լրահոս