Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը որոշել է դեռ չվաճառել իսպանացի հարձակվող Պեդրոյին, հաղորդում է Sport.es-ը: Որպես պատճառ նշվում է Նեյմարի հիվանդությունը: Նրա մոտ ախտորոշվել է խոզուկ, և ֆուտբոլիստը ստիպված բաց կթողնի Եվրոպայի և Իսպանիայի սուպերգավաթների հանդիպումները:
Նշվում է, որ Պեդրոյի տրանսֆերի համար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո: Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Պեդրոն Իսպանիայի առաջնության 35 հանդիպումներում խփել է 6 գնդակ, կատարել նույնքան գոլային փոխանցում: