Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին մոտ է «Ստոք Սիթի» տեղափոխվելուն: Այսօր 23-ամյա կիսապաշտպանն անգլիական ակումբի բազայում բուժզննում է անցկացրել և համաձայնեցրել անձնական պայմանագրի պայմանները:
Նշվում է, որ տրանսֆերային գործարքը կիրականացվի այս շաբաթվա սկզբին և շվեյցարացի ֆուտբոլիստն արդեն շաբաթ օրը կկարողանա խաղալ «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպմանը: Անգլիական ակումբը Շաքիրիի համար 17 մլն եվրո կվճարի: