Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը օգոստոսի 13-ին նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ: Այն նախատեսված կլինի մինչեւ 2020 թվականը:
Իսպանիայի հավաքականի 29-ամյա խաղացողի տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո, որից 1,5 միլիոնը կլինեն բոնուսներ: Նշենք, որ Սերխիո Ռամոսի գործող պայմանագիրն ավարտվում է 2016-ի ամռանը: