Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր «Ոտքի Հայաստան» շարժման անդամներն այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում պետք է հավաք անցկացնեին և որոշեին իրենց հետագա անելիքները:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Հանրապետության հրապարակում հավաքվածների թիվն այնքան էլ մեծ չէիսկ իրավիճակն էլ հանգիստ է: Մեր թղթակիցը հաղորդում է, որ այժմ հրապարակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է ընթանում և 30 հոգի արդեն ստորագրել է:
Հավելենք, որ քիչ է նաև հրապարակի տարածքը հսկող ոստիկանների թիվը: