Էրդողանը սպառնացել է իբրև թե Հայաստան փախուստի դիմած դատախազներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խոշոր քաղաքների ներկայացուցիչների հետ 8-րդ հանդիպման ժանանակ անդրադարձել է իբրև թե Հայաստան փախուստի դիմած նախկին թուրք դատախազների կարգավիճակին:

«Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. բոլոր նրանք, ովքեր անխղճորեն որոշումներ են ընդունել, այժմ Վրաստանի տարածքով Հայաստան են փախուստի դիմում: Այնտեղից, ով գիտի, ուր փախուստի կդիմեն: Իհարկե, այժմ Թուրքիան հետևում է նրանց: Նրանք ներառվել են կարմիր ցուցակներում, գիտեք, որ նրանց մի մասը ձերբակալվել է Ռումինիայում: Նրանց մի մասը ևս ինչ-որ մի տեղ կձերբակալվեն, օձիքներից բռնած կբերվեն այստեղ ու պատասխան կտան իրենց արարքների համար»,- հայտարարել է Էրդողանը:




Լրահոս