ՌԴ-ն կոչնչացնի Ադրբեջանից ներմուծված պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դաղստանի 3 շրջաններում, որտեղով անցնում է Ռուսաստանի ու Ադրբեջանի սահմանը, կստեղծվի պատժամիջոցային մթերքների ոչնչացման համար պոլիգոններ: Այս մասին հայտնել է հանրապետության փոխվարչապետ Շարիպ Շարիպովը, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Այսպիսով՝ հատուկ պոլիգոնները կհայտնվեն Դերբենտի, Մագարամկենտի և Կարաբուդախկենտի շրջաններում:

Դաղստանի փոխվարչապետը նշել է, որ առևտրային պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների ոչնչացումը դաղստանցի արտադրողներին թույլ կտա զբաղեցնել իրենց արտադրանքներով վաճառասեղանները:




Լրահոս