Ոչինչ չի խոչընդոտում Իրանին շարունակել աշխատանքը հրթիռային փորձարկումների ոլորտում: Այս մասին հայտարարել է երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին:
«Ինչպես և ծրագրվում էր` ոչինչ չի խանգարի Իրանի Իսլամական Հանրապետությանը շարունակել աշխատանքները հրթիռային ոլորտում»,-Ֆիրուզաբադիի խոսքն է մեջբերում իրանական PressTV հեռուստաալիքը: Նա նաև հավելել է, որ հրթիռների ցանկացած փորձարկում անց է կացվում միայն ԻԻՀ առաջնորդ Այաթոլա Ալի Համենեի թույլտվությամբ:
Ավելի վաղ հրթիռային փորձարկումները վերսկսելու կոչով հանդես են եկել մեջլիսի (իրանական խորհրդարան) պատգամավորները, փոխանցում է РИА Новости-ն: