Եգիպտոսի իշխանությունները 2 ամսվա մեջ առաջին անգամ վերսկսել են աշխատանքները Ռաֆահ քաղաքում Գազայի սեկտորի հետ սահմանի անցակետում, հայտնում է Associated Press-ը:
Երկու կողմով սահմանի անցումը կթույլատրվի 4 օրվա ընթացքում: Ներկա պահին մոտ 20 հազար մարդ հայտ է ներկայացրել Գազայի սեկտորից դուրսբերման համար: Նրանց մեծամասնությունը ուսանողներ են, ինչպես նաև բուժօգնության կարիք ունեցող անձինք: