Ռեջեփ Էրդողանի կուսակցությանը չի հաջողվում կոալիցիա ձևավորել. Դավութօղլուն վերադարձնում է մանդատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի կառավարության ղեկավար Ահմետ Դավութօղլուն կառավարություն ձևավորելու մանդատը կվերադարձնի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ազգայնական շարժում կուսակցության հետ կոալիցիա ձևավորելու շուրջ բանակցությունների ձախողումից հետո: Այս մասին հայտնում է «Anadolu» թուրքական գործակալությունը:

Ներկայում Թուրքիայում իշխող արդարություն ու զարգացում կուսակցությունը ձգտում է կոալիցիա ստեղծել ազգայնական կուսակցության հետ այն բանից հետո, ինչ 2002 թվականի հունիս ամսից կորցրեց խորհրդարանական մեծամասնությնունը, իսկ սրա հետ մեկտետ նաև միայնակ կառավարություն ձևավորելու հնարավորությունը:

Դավութօղլուն հուսով էր կարճաժամկետ դաշինք կնքել՝ մինչ ընտրությունները ազդեցությունը պահպանելու համար, որոնք կկայանան, եթե իշխող կուսակցությանը չհաջողվի նոր կառավարություն ձևավորել:




Լրահոս