Պիկեին մի քանի ամսով որակազրկում է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն 4-12 ամսով որակազրկվելու է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ատլետիկո»-ի դեմ պատասխան խաղում ցուցաբերած պահվածքի համար:

Հանդիպման 55-րդ րոպեին Պիկեն ցենզուրայից դուրս խոսքեր է ուղղել եզրային մրցավարի հասցեին այն բանի համար, որ վերջինս «Ատլետիկ»-ի ֆուտբոլիստին խաղից դուրս վիճակ չէր արձանագրել, որից հետո գլխավոր մրցավարը Պիկեին միանգամից կարմիր քարտ ցույց տվեց:




Լրահոս