Էներգետիկ ոլորտում անցկացվող խորհրդատվությունը պարտադիր է. Միքայել Մելքումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրավերով անցկացվող  խորհրդատվության անցկացումը պարտադիր է: Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավորը ընդգծեց, որ պետք է սպասել հետագա պատասխաններին:

«Խոսքը ՀԷՑ-ի աուդիտի մասին չէ, ուղղակի այդ խորհրդատվությունը վերաբերվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագին բարձրացնելու մասով գործունեությանը՝ արդյունավետ է եղել թե ոչ և ինչքանով է հիմնավորված այդ 7-8 դրամը»,-նշեց  Մելքումյանը:

Խոսելով այն հանգամանքի մասին, որ խորհրդատվական գործունեություն իրականացնող ընկերությանը պետական բյուջեից 230 հազար դրամ է տրամադրվելու, պատգամավորը նշեց. « Ես գտնում եմ՝ ուղղակի պետք է սպասել, որ արժանահավատ այդ խորհրդատվությունը կատարվի, գնահատականները տրվեն, ըստ այդմ, հետագան ցույց կտա: Խնդիրը գնում է ՀԾԿՀ-ի գործունեության հիմնավորման մասին, իսկ այդ 230 000 դոլարը մեծ թիվ չէ այդ «ռանգի» ֆիրմայի խորհրդատվության համար»:

Մեր այն հարցին, թե պատրա՞ստ եք ընդունել ընդդիմադիր կուսակցությունների միավորման կոչեր անող «Ոտքի Հայաստան» շարժմանը և պայքարել նրանց հետ միասին, Միքայել Մելքումյանը ընդգծեց, որ ծանոթ չէ այդ շարժանը. «Ես ծանոթ չեմ այդ շարժմանը: Որ մի բանի ծանոթ չեմ` ովքեր են, ինչ են,  չեմ կարող որևէ բան ասել»:




Լրահոս