Այսօր առավոտյան Օդեսայի ներքին գործերի պետական համալսարանում կայացել է նոր պարեկային ոստիկանության մարզումները, որոնց մասնակցել է նաև Օդեսայի նահանգապետ Սաակաշվիլին:
Ինչպես նշում է տեղի «Օդեսայի կյանքը» հրատարակչությունը, բոլոր վարժությունները՝ տարհանում, մեքենաների կանգնեցում, կատարել է նաև Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին: Մնացած վարժությունների հետ մեկտեղ Սաակաշվիլին նաև հասցրել է մտնել պարեկային մեքենայի բեռնախցիկը։