Քրդստանի աշխատավոր կուսակցության (ՔԱԿ) երիտասարդական թևի 15 անդամներից բաղկացած խումբն անցած գիշեր հարձակվել է Ստամբուլի ոստիկանության աշխատակիցների վրա:
Ինչպես հայտնում է HaberTurk հեռուստաալիքը, հարձակվողներից մեկը սպանված է, 4-ը՝ ձերբակալված:
Միջադեպը գրանցվել է մեգապոլիսի եվրոպական մասում՝ Էսենլեր շրջանում: Դիմակավոր զինյալները հարձակվել են ոստիկանության վրա: ՔԱԿ դիմակավոր զինյալները զինված են եղել հրազենային զենքով, նռնակներով, հրկիզվող նյութով շշերով: Նշվում է, որ նրանցից որոշների մոտ ինքնաշեն պայթուցիկ սարքեր են եղել:
Փոխրհաձգության արդյունքում սպանվել է 19-ամյա զինյալը: