2013թ. հունվարի 18-ին ՀՀ արդարադատության խորհուրդը, դռնփակ նիստում քննարկելով ՀՀ վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնի թեկնածուի հարցը, որոշել է Սերժ Սարգսյանին առաջարկել ՀՀ վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակել Ռաֆիկ Գագիկի Խանդանյանի թեկնածությունը: Այս առաջարկը թերեւս կարելի է հատուցում համարել: Բանն այն է, որ դատավորի թեկնածուն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որդին է, այն Խանդանյանի, որը մշտապես կատարել է իշխող ռեժիմի պատվերները: Հենց նա էր, որ մերժեց մարտի 1-ի տասը զոհերից ոստիկանության զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մոր` Ռուզաննա Հարությունյանի բողոքն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության: Տ. Աբգարյանի իրավահաջորդը դատավորից պահանջել էր վերացնել ՀՔԾ-ի եւ գլխավոր դատախազության անգործությունը եւ պարտավորեցնել իրականացնել արդյունավետ քննություն: Սակայն, դատավորի կարծիքով, ՀՔԾ-ն եւ դատախազությունը ճիշտ են:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ