Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն որակազրկվել է 4 խաղով, հայտնում է «El Mundo Deportivo»-ն:
Իսպանական ակումբի ֆուտբոլիստը որակազրկումը ստացել է «Ատլետիկ»-ի հետ Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան մրցավեճի ժամանակ` եզրային մրցավարին վիրավորելու համար: Այդ դրվագից հետո նա հեռացվել էր խաղադաշտից:
Այս պատժով, կատալոնացի ֆուտբոլիստը բաց կթողնի Լա լիգայի մեկնարկային 4 տուրերը, որոնցում կատալոնական ակումբը մրցելու է «Ատլետիկ»-ի, «Մալագա»-ի, «Ատլետիկո»-ի և «Լևանտե»-ի հետ: