Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Սիրիայում իսլամիստ ահաբեկիչները գլխատել են հանրահայտ գիտնականի: Սիրիացի հայտնի հնագետ Հալեդ Ասաադը սպանվել էր Պալմիրայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, քանի որ վերջինս հրաժարվել էր ջիհադիստներին հանձնել հնագույն արժեքները: Այս մասին հայտնել է Սիրիայի հնությունների և թանգարանների դեպարտամենտի տնօրեն Մաամուն Աբդել Քերիմը, գրում է Euronews-ը:
82-ամյա տնօրենի խոսքով` ճարտարապետական և պատմական համալիրի տնօրենն իսլամիստների ձեռքում էր հայտնվել մեկ ամիս առաջ: «Ես նրան դեռևս 2 ամիս առաջ խնդրում էին, որպեսզի լքի քաղաքը և մեկնի Դամասկոս ընտանիքի հետ, սակայն նա հրաժարվեց: Նա ասում էր, որ ծնվել է Պալմիրայում և չի լքի քաղաքը, նույնիսկ եթե ստիպված լինի սեփական արյունը թափել»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Պալմիրան, որի հուշարձանները գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարահային ժառանգության օբյեկտների ցուցակում, գրավվել էր իսլամիստների կողմից մայիսի վերջին: