Իրանի կառավարությունը բողոքի նոտա է հղել Անկարային այն կապակցությամբ, որ այդ երկրի ավտոբուսները Թուրքիայի տարածքում Քրդստանի աշխատավոր կուսակցության (PKK) անդամների կողմից հարձակման են ենթարկվում:
Ինչպես հայտնում է «IRNA» գործակալությունը, Իրանում Թուրքիայի դեսպան Ռզա Հական Տեկին այս կապակցությամբ հրավիրվել է երկրի արտգործնախարարություն:
Դեսպանին մտահոգություն է հայտնվել Թուրքիայում Իրանի քաղաքացու վրա հարձակման կապակցությամբ և Անկարայից պահանջել են լուրջ քայլեր ձեռնարկել:
Նշենք, որ հուլիսի վերջից մինչ օրս PKK զինյալները հարձակվել են Իրանին պատկանող 9 բեռնատար մեքենաների ու մեկ ուղևորատար ավտոբուսի վրա:
Հարձակման արդյունքում զոհվել է Իրանի մեկ քաղաքացի: