«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Կաթնաղբյուր գյուղի տարածքում գործող «Ձկանոց» ռեստորանում կանանց մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Կողմերն էլ եղել են մատուցողուհիները, որոնք սկզբում միմյանց հետ վիճել են, իսկ ավելի ուշ ծեծի բռնվել:
Ըստ մեր տեղեկությունների՝ կանայք բռունցքներով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերի` մեկմեկու պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին միջադեպի տեղի ունենալու հանգամանքը և փոխանցեցին, որ հետաքննություն է ընթանում: