Ստամբուլում զբոսաշրջիկը ծեծել է իր վրա հարձակված 15 առևտրականներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զբոսաշրջիկը դարձել է Թուրքիայի մայրաքաղաքում զանգվածային ծեծկռտուքի պատճառ: Տղամարդը (ենթադրաբար, Իռլանդիայից) մտել է Ստամբուլի խանութներից մեկն ու պատահաբար կպնելով ցուցափեղկին վայր է գցել մի քանի ջրով շշեր: Սա այնքան է կատաղեցրել վաճառողին, որ վերջինս բռունցքներով հարձակվել է հաճախորդի վրա: Նրան են միացել նաև այլ առևտրականներ:

Չնայած սրան` տղամարդը կարողացել է հակահարված տալ բոլոր առևտրականներին: Հարձակվողներն արագ հասկացել են, որ գործ ունեն ոչ հասարակ զբոսաշրջիկի հետ ու նահանջել են:




Լրահոս