Երբ կինը զենք է վերցնում, դրա համար ամբողջ հասարակությունն է մեղավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. օգոստոսի 3-ին Իսլամական պետություն կոչվող հրեշները հարձակվեցին մեր բնօրրանի, մեր տան, մեր օջախի մեր Շանգալի վրա և սկիզբ դրեցին եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, կոտորածների և ցեղասպանության: Սկսվեց և միջև օրս շարունակվում է մեր ժողովրդի նկատմամբ մարդկային մեծ աղետը…

ԻՊ-ի հրեշների ոճրագործությունները, տարածքների ամայացումը, քաղաքացիների գլխատումը վայրագությունների ցուցադրումը հանցագործություն են մարդկության և քաղաքակրթության դեմ: Դաժան անորոշ խավարը դեռևս շարունակվում է պատել մեր բնօրրանի մի մասը:

Եզդի ժողովրդի անվանի երգչուհի Խատե Շանգալին 2015թ. հուլիսի 2-ին ստեղծել է <<Արևի աղջիկներ>>կամավորական եզդիական զինջոկատը և տղամարդկանց հետ հավասար պայքարում է Շանգալի և եզդի գերիների <<ստրուկների>> ազատագրման համար: Ջոկատի աղջիկները սպանելով Իսլամական պետության հրեշների նրանց ուղարկում են դժոխք: Որովհետեվ ըստ նրանց հավատքի կնոջ կողմից սպանվածը դրախտ չի գնում: Այդ անասնական մղումներով տարված հրեշների մոտ իշխում է մահվան պաշտամունքը: Երգչուհին զենք է վերցրել մայր, կին, աղջիկ, քույր ու հարս մեր բոլորիս համար գեղեցկության տիպար կին, Աստծո կողմից կոչված են ծնելու, սիրելու, սիրվելու և արարելու համար: Բայց եզդի կինը այսօր մեր բնօրրանում զենք է վերցրել և սպանում է մարդ արարածին <<եթե կարելի է իհարկե նրանց մարդ համարել>> : Սպանում է ուրիշ կնոջ, նույնպես մոր ստեղծածին: Չի ուզում որդեկորուս և որդեսպան լինի, բայց կյանքը, շրջապատն իրեն որդեսպան է դարձրել նրան ցավ ու տառապանք է պատճառել այնպիսի ցավ, որը միայն հիշելն ահավոր ցավ է պատճառում: Եզդուհին զենք է վերցրել բիրտ, վայրագ և անմարդկային ուժի դեմ: Զայրութը ներսից խեղդում է բավական է բավական, եթե ժամանակին ամերիկյան և Եվրոպական զինվորական միջամտության որոշման դեմ պայքարողներ կային ապա այսօր առերևույթ երևում է որ շատ շատերը հասարակության մեծամասնությունը համոզիչ կերպով Իսլամական պետություն ահաբեկիչների դեմ կատարվելիք գործողությունների որոշման կողմնակից են:

Հավատացեք եկել է ահաբեկիչներին իրենց որջում ոչնչացնելու ժամանակը: Եթե ոչ այսօր ապա վաղը կարող է ուշ լինել: Լինենք միասնական ԻՊ չարիքը վերացնելու գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու ուղղությամբ: Ժամն է գնահատենք մեկ մեկու ափսոսենք միմյանց և կանխենք մեզ սպառնացող աղետը:
Թե ես սխալվում եմ աղետը, ահաբեկչությունները միայն իսլամական պետություն կոչվող հրեշների հետ կապելու հարցում: Միթե կան ավելի խորքային գործընթացներ, որոնք չեն երևում, որոնք մենք չենք տեսնում: Հավատացած եմ, որ իրադարձությունները կզարգանան ի նպաստ արդարության: Այդ ամենին կհետևեն պատասխաներ որ ԻՊ-ի հրեշները չարիք են բոլորիս համար: Աշխարհի հզորներ ցավալի է բայց չպետք է մոռանանք որ դրա նախադեպերը բազմիցս եղել են դրանք կործանարար հետևանքներ են ունեցել մարդկության համար: Հարկավոր է ժամանակին զգուշանանք և մեր ապագան չկանգնեցնենք այդ վտանգի արջև:
Աստված ապավեն ամբողջ աշխարհին մեր ընդհանուր տուն երկիր-մոլորակին:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս