Թբիլիսիում երկու ՀՀ քաղաքացի է ձերբակալվել: 1976 թ. ծնված Հայաստանի քաղաքացի Գառնիկ Կ.-ն ու 1966 թ ծնված Հայկ Գ.-ն Թբիլիսիում ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի ձեռքբերման ու պահման համար:
Անձնական խուզարկության ընթացքում Գարնիկ Կ.-ի մոտից առգրավվել է 0,007788 գրամ բուպրենորֆին, իսկ Գագիկ Գ.-ի մոտից` 0.05 գրամ մետադոն. գրում է Грузия online-ը:
Վրաստանի ՆԳՆ տեղեկությունների համաձայն՝ նարկոլոգիական փորձաքննությունը բացահայտել է, որ երկու ձերբակալվածները «Մետադոն» են կիրառել:
Հետաքննությունը տարվում է թմրանյութերի ապօրինի ձետքբերման ու պահման փաստի առթիվ: