Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ին, Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան հանդիպումը: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարզական հավաքը կավարտվի սեպտեմբերի 2-ին, իսկ սեպտեմբերի 3-ի առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Սերբիա:

Ինչպես արդեն տեղակացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրավիրել էր 23 ֆուտբոլիստների: Նախապես հրավիրված ֆուտբոլիստների ցանկից բացակայում է Էդգար Մանուչարյանը, ով հավաքականին չի միանա ձկնամկանի վնասվածքի պատճառով: Մանուչարյանը բաց կթողնի մոտ 4 շաբաթ: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Փյունիկի» հարձակվող Վարդան Պողոսյանը: Արտյոմ Սիմոնյանը Երևան կժամանի այսօր երեկոյան, Հենրիխ Մխիթարյանը՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, իսկ Գևորգ Ղազարյանը՝ սեպտեմբերի 2-ի առավոտյան: Մնացած 20 ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում են և արդեն սկսել են Սերբիայի հավաքականի դեմ խաղի նախապատրաստությունը:




Լրահոս