Նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտները 7 ամսում կրճատվել են 42%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանից արտահանված նավթի ընդհանուր արժեքը 2015 թ հունվար-հուլիս ամիսներին կազմել է շուրջ 56,23 մլրդ. դոլար, ինչը 42%-ով ավելի քիչ է, քան նախորդ տարվա առաջին 7 ամիսներինը (97 մլրդ. դոլար):

Նավթամթերքից եկամուտների անկումը կանխելու համար չի օգնել անգամ արտահանման ծավալների մեծացումը, հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությանը:

Նախորդ տարվա համեմատ արտահանվող նավթի ծավալներն աճել է 7.2%-ով՝ 131 մլն տոննայից մինչև 140.6 մլն տոննա:

Նավթամթերքի արտահանման եկամուտները, չնայած արտահանման ծավալների մեծացմանը, առաջին 7 ամիսների ընթացքում կրճատվել է 37%-ով՝ 70.5 մլրդ դոլարից հասնելով 44.4 մլրդ-ի:




Լրահոս