Հարբած ճապոնացին հարձակվել է ռոբոտի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարբած ճապոնացին հարձակվել է ռոբոտի վրա: Վերջինս ձերբակալվել է Pepper մոդելի օգնական ռոբոտներից մեկի վրա հարձակման կասկածանքով, որը սպասարկել է Իոկոսկա քաղաքի SoftBank բջջային օպերատորի բաժանմունքում, փոխանցում է The Japan Times պորտալը:

Ոստիկանության ձեռքում է հայտնվել անվտանգության տեսախցիկների ձայնագրությունը, որում երևում է, որ Կիիտի Իսիկավան ոտքով հարվածում է ռոբոտին: Զեկույցում ասվում է, որ 60-ամյա հարբած ճապոնացու հարձակումից հետո ռոբոտը սկսել է ավելի դանդաղ տեղաշարժվել , իսկ դրանում տեղադրված համակարգիչը հնարավոր է վնասված է:

Անձամբ Իսիկավան ընդունել է իր մեղքն ու իր արարքը բացատրել է նրանով, որ իրեն դուր չի եկել ընկերության մենեջերը:




Լրահոս