ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հավանության է արժանացրել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, փոխանցում է TASS-ը:
Քլինթոնի կարծիքով՝ ԱՄՆ-ն չպետք է հրաժարվի դրա իրականացումից: «Կամ մենք կուղղորդվենք դիվանագիտական ճանապարհով, կամ կբռնենք ռիսկային և անորոշ վտանգավոր ուղին»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ, նախկին առաջին տիկինը հավելել է, որ եթե Ամերիկան չեղյալ համարի համաձայնագիրը, ապա հետագա բոլոր հետևանքների համար, որոնք սպառնում են համաշխարհային անվտանգությանը, բոլոր երկրները կմեղադրեն ԱՄՆ-ին:
Իր ելույթում Քլինթոնը հավելել է, որ թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք, և եթե անհրաժեշտ լինի, ապա երկիրը կարող է դիմել ռազմական ուժի: