Փրկարարները բացել են փակ դուռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.49-ին քաղաքացի Մխիթարյանից ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 6/5 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ներսում գտնվող բնակիչը (սահմանափակ շարժունակություն ունեցող) չի կարողանում մոտենալ և բացել դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:




Լրահոս