«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի համար սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «Ոչ»-ի ճակատի հայտարարությունն ընդունելի է: Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ միայն «ոչ»-ը պարտություն է:
«Միայն ոչ ասելով դու համաձայնում ես գնալ կամ բոյկոտի կամ գնալ սահմանադրական հանրաքվեին և ոչ ասել: Երկու դեպքում էլ մեզ համար պարտություն է: Իշխանություններն ունեն ձայների մեծ քանակ, դա միշտ տեսել ենք: Հանրաքվե լինելը դա պարտություն է: Պետք է կանխել: Կանխելու տարբեր մեթոդներ կան: Իսկ դրանից հետո պետք է այս իշխանություններին հեռացնել և արտահերթ ընտրություններ իրականացնել»,- ասաց Եղնուկյանը:
Հիշեցնենք, որ այս պահին «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում շարունակվում է սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «Ոչ»-ի ճակատի անդամների փակ քննարկումը:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: