ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը, պարզվում է, իր պաշտոնական աշխատավարձից բացի՝ նաեւ ռուսական ռուբլով է եկամուտներ ստանում: Այվազյանն, ըստ իր 2014 թվականի հայտարարագրի, անցած տարի տարեկան 4 մլն 960 հազար դրամ աշխատավաձից բացի՝ ստացել է նաեւ 2 մլն 80 հազար ռուբլի: Ի դեպ, տարվա վերջին նա հայտարարագրել է 4 մլն 80 հազար ռուսական ռուբլի, 15 մլն դրամ եւ 50 հազար դոլար դրամական միջոց:
Նշենք, որ Այվազյանը 2011-ից 2013 թթ աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում որպես գլխավոր մասնագետ: 2013-ից մինչ օրս ՀՀ վարչական դատարանի դատավոր է: Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է երկու բնակարան եւ «BMW X5 3.0 D» մակնիշի ավտոմեքենա: