ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ այցելել է Արարատի մարզ, ծանոթացել խաղողի մթերման գործընթացին, զրուցել գյուղացիների հետ: Հովիկ Աբրահամյանին ուղեկցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը:
Կարո Կարապետյանի առաջարկներն այնքան էլ դուր չէին եկել գյուղացիներին, սակայն վերջիններս ստիպված գնացել են համաձայնության և ընդունել պատգամավորի առաջարկը: Հավելենք, որ Արարատի մարզպետարանում նաև խորհրդակցություն էր հրավիրվել, որին էլ մասնակցել է հենց վարչապետը:
Հիշեցնենք, որ գյուղացիները երկար ժամանակ բողոքում էին, որ չեն կարողանում մթերել իրենց խաղողը: