Ես «Պորտու»-ի հետ հանդիպման ժամանակ կխոսեմ Իկեր Կասիլյասի հետ: Այս մասին նշել է Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում անգլիական ակումբը Պորտուգալիայում կմրցի Մոուրինյոյի նախկին ակումբի հետ, որի դարպասապահն այժմ Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի լեգենդ Իկեր Կասիլյասն է։
Հենց Մոուրինյոյի պաշտոնավարման ժամանակ իսպանական ակումբում սկսվեց Կասիլյասի մարզավիճակի անկումը։ Հայտնի է նաև, որ Մոուրինյոյի եւ Կասիլյասի հարաբերությունները լարված են։
«Ես անմիջապես ձեզ կարող եմ պատասխանել, որ եթե երեքշաբթի տեսնեմ Իկերին, ապա վաղ թե ուշ կբարեւեմ նրան»,- նշել է նա: Պորտուգալացի մասնագետը դա ասել է՝ չսպասելով լրագրողների հարցին։
«Պորտու» – «Չելսի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին և կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։