Պուտինը դիմել է Դաշնային խորհրդին` ՌԴ ԶՈւ-ն արտերկրում օգտագործելու թույլտվության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօր կդիտարկի արտերկրում ՌԴ Զինված ուժերն օգտագործելու հարցը: Այս մասին նիստի սկզբում հայտարարել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

Դրանից հետո սենատորները քվեարկել են այդ հարցը ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով քննարկելու հարցը: Մատվիենկոն չի պարզաբանել, թե կոնկրետ որ տարածաշրջանում կարող են օգտագործվել ՌԴ Զինված ուժերը:

Զեկուցողների շարքում են ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովը, Դաշնային խորհրդի պաշտպանական կոմիտեի նախագահ Վիկտոր Օզերովը և այլոք:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ Զինված ուժերն արտերկրում օգտագործելու առաջարկով հանդես է եկել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:




Լրահոս