Արգենտինայում նախընտրական մրցավազքի գլխավոր ֆավորիտ, «Ճակատ հաղթանակի համար» շարժման առաջնորդ Դանիել Սցիոլին բարձրագույն կրթության մասին դիպլոմ է ստացել ընտրություններից 20 օր առաջ, փոխանցում է ТАСС-ը:
«Առաքելությունն ավարտված է»,-թվիթերի իր էջում գրել է Սցիոլին: Նա միակ թեկնածուն էր, ով չուներ բարձրագույն կրթություն:
Երկրի սահմանադրության համաձայն՝ առաջին փուլում հաղթանակի համար նախագահի թեկնածուն պետք է հավաքի ձայների 45%-ը: