Հոկտեմբերի 6-ին մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առթիվ անցկացվող սոցիալական ծրագրի 6-րդ օրը:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կենցաղային անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվում մայրաքաղաքի սոցիալական ամենատարբեր խմբերի ընտանիքների: Հոկտեմբերի 5-ի դրությամբ կենցաղային տեխնիկա է բաշխվել 1969 ընտանիքների: