Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտարարել է այն մասին, որ դեմ է Թուրքիայի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալուն, փոխանցում է ТАСС-ը:
«Ես միշտ դեմ եմ եղել Եվրամիության կազմում Թուրքիայի լիիրավ անդամակցությանը, և ես շարունակում եմ հավատարիմ մնալ այդ կարծիքին»,-ասել է նա:
Ընդ որում, Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ միգրացիոն ճգնաժամի հաղթահարման նպատակով Եվրոպան պետք է շարունակի Թուրքիայի հետ երկխոսությունը, քանի որ կողմերը «միմյանց կարիքն ունեն»:
Ավել վաղ Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիան չի կարող ընդունել բոլոր ներգաղթյալներին: