Անգելա Մերկելը Թուրքիա է այցելում` լուծելու սիրիական ճգնաժամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա: Ինչպես գրում է Hürriyet-ը, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆֆեն Զայբերտը:

Հանդիպման ժամանակ ակնկալվում են Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմետ Դավութօղլուի հանդիպումները:

Քննարկման հիմնական թեմաները կլինեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարին առնչվող հարցեր, Սիրիայում ստեղծված իրավիճակն ու ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը կարգավորելու վերաբերյալ հարցեր:




Լրահոս