Աֆղանստանում թալիբները ամերիկյան կործանիչ են ոչնչացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանի թալիբները գնդակոծել են ամերիկյան ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը, փոխանցում է Lifenews-ը:

Ինքնաթիռը լուրջ վնասներ է կրել, այն ստիպված է եղել վերադառնալ Քաբուլի հյուսիսում գտնվող Բագրամ ավիաբազա:

Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դեվիսի խոսքով՝ թալիբները գնդակոծել են փոքր զենքից՝ վնասելով կայունացուցիչներից մեկը: Սա ստիպել է օդաչուին նետել երկու արտաքին վառելիքի բակ և երեք զինամթերք:

Ինչպես փոխանցում է CNN հեռուստաալիքը՝ օդաչուն չի տուժել և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել:




Լրահոս