Ամերիկյան TBS հեռուստաալիքը որոշել է հետաձգել «Conan» հաղորդաշարի շրջանակներում Քոնան Օ’Բրայենի Հայաստան մեկշաբաթյա ուղևորության մասին հաղորդումը` Հանրապետականների բանավեճերից խուսափելու համար: Հաղորդումը կհեռարձակվի նոյեմբերի 17-ին, նոյմեբերի 10-ի փոխարեն:
Մինչ այդ, հոկտեմբերի 21-ին հեռարձակված հաղորդման ժամանակ Օ’Բրայենը պատմում է Հայաստան իր «հետաքրքրաշարժ» ուղևորության մասին:
«Նոր եմ վերադարձել Հայաստան ուղևորությունից: Տասնվեց ժամ թռիչք ՝ մինչև Դուբայ, անցնում ես Հյուսիսային բևեռի վրայով, իսկ այնտեղից էլ Իրանի վրայով հասնում ես Հայաստանի մայրաքաղաք ՝ Երևան: Ես Հայաստան էի տարել իմ օգնականին ՝ Սոնային, նա հայուհի է, ու պետք է «վերբեռնեի» նրա կյանքի սկզբունքներն ու արժեքները»,- կատակելով պատմել է Քոնանը:
«Դա մի հոյակապ շոու է լինելու: Հայերն իսկապես զարմանահրաշ են: Դա մի փառահեղ տպավորություններով ուղևորություն էր ինձ համար»,- եզրափակել է Օ’Բրայենը: